Իսպանական Marca-ի հավաստմամբ՝ կատալոնյան «Բարսելոնի» ու Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է ավարտել միջազգային կարիերան: Համենայն դեպս, նա Չեխիայի ընտրանու հետ հանդիպումում խաղադաշտ դուրս չի գա: Բոլորի աչքի առաջ էր, թե ինչպես էր թուրք հանդիսատեսը սուլում, երբ գնդակը հայտնվում էր նրա մոտ: Հիշեցնենք, որ թուրքերը խմբային երկու հանդիպումներում էլ պարտություն են կրել, Արդա Թուրանն էլ ոչնչով աչքի չի ընկել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ